Շքեղ Մազերատի մեքենայի տերը վարձել է երեք տղամարդու իր մեքենան ընկերության ցուցասրահի առջև ջարդելու համար՝ բողոքելով իտալական արտադրողին վատ սպասարկման դեմ:
Վան ազգանունով մեքենայի սեփականատերը դիտել է, թե ինչպես են Չինաստանի Ցինդաո քաղաքում իր 276,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ մոդելը վերածում ջարդոնի:
Նա հայտնել է, որ ինքն ընկերության տեղի ներկայացուցչությանը դիմել է մի շարք որակական հարցերով և ծառայությունից դժգոհ է մնացել:
Փորձելով ուշադրություն գրավել իր խնդրի վրա՝ Վանգը միջազգային ավտոշոուի անցկացման օրը Ցինդաոյին միջազգային հավաքույթների կենտրոնի շենքի առջև կազմակերպել է այդ անսովոր բողոքի ակցիան:
«Հուսով եմ, որ օտարերկրյա մեքենա արտադրողները հասկանում են, որ չինացի հաճախորդները իրավունք ունեն բրենդին համապատասխան ծառայություն ստանալ» ,-ըստ France-Presse գործակալության՝ Ցինդաոյի Morning Post-ին հայտնել է Վանգը:
Ըստ Car News China-ի՝ Վանգը ավելի քան երկու տարի ձգվող թշնամական հարաբերությունների մեջ է եղել ընկերության տեղի ներկայացուցչության հետ:
2011թ-ին Ցինադաոյի բիզնեսմեններից մեկը հաճախորդների իրավունքների պաշտպանության համաշխարհային օրը վարձել էր մի քանի տղամարդու իր 750,000 ֆունտ ստեռլինգ արժողությամբ Լաբորջինին ոչնչացնելու համար, երբ մեխանիկը չէր կարողացել լուծել իր մեքենայի շարժիչի հետ կապված խնդիրը:
