Նիգերիայում արգելվել է ցույցեր կազմակերպել առևանգված աղջիկների համար

nigeria-protestsՆիգերիայի ոստիկանությունը արգելել է երկրի մայրաքաղաքում ցույցեր կազմակերպել ավելի քան 200 առևանգված աղջիկների ազատմանն  աջակցելու նպատակով:

Ոստիկանությունից հայտնել են, որ նման ցույցերի տարածումը լուրջ վտանգ է ներկայացնում այդ շրջանում բնակվողների և մայրաքաղաք Աբուջայով անցնող մեքենաների համար:

Բոկո հարամը ապրիլին Նիգերիայում առևանգել էր ավելի քան 200 դպրոցական աղջիկների:

Ապրիլի 14-ին ահաբեկչական խմբավորումը Չիբոկի դպրոցից առևանգել է շուրջ 276 աղջիկների: Նրանցից մի քանի տասնյակին հաջողվել է փախչել, սակայն ավելի քան 200 աղջիկներ դեռևս անհետ կորած են համարվում:

Tags: