Թուրքական «Հաբեր 7»-ի հաղորդմամբ՝ Թուրքիայի հյուսիս-արևելքում գտնվող Ամասիայի նահանգի Մերզիֆոնի շրջանում F-16 կործանիչ է վթարվել: Դեպքը տեղի է ունեցել, երբ կործանիչը փորձել է վայրէջք կատարել ավիաբազա: Թուրքիայի ռազմաօդաին ուժերին պատկանող կործանիչի օդաչուն վիրավորվել է: Վթարի պատճառների մասին առայժմ տեղեկություն չկա:
