Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստան նահանգը

ելակԻրանի Քուրդիստանի նահանգի գյուղատնտեսական կազմակերպության ղեկավար Էբրահիմ Հասան Նեժադը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում տարեկան արտադրվում է 49 հազար տոննա ելակ, որից 33 հազար տոննան արտադրվում է Քուրդիստանի նահանգում: Այսինքն, ըստ այս ցուցանիշի, Իրանում արտադրվող ելակի 67 տոկոսն ապահովում է Քուրդիստանի նահանգը:

«Քուրդիստանում ելակի տնտեսությունները զբաղեցնում են 2,5 հա, Մազանդարանում և Գոլեսթանում` համապատասխանաբար 1,3 և 1 հազար հեկտար տարածք: Ելակի ընդարձակ տնտեսությունների առկայությունը նպաստում է Քուրդիստանի բնակչության զբաղվածության և եկամուտների ավելացմանը: Ներկայումս, Քուրդիստանի նահանգում ելակի մշակմամբ զբաղվում է 12 հազար գյուղացիական ընտանիք»,- հայտնել է Էբրահիմ Հասան Նեժադը:

Նա նաև հավելել է, որ ելակի մշակման ընթացքում օգտագործվում է միայն էկոլոգիապես մաքուր ջուր և չեն կիրառվում քիմիական պարարտանյութեր և թունաքիմիկատներ:

«Նահանգում են ելակ աճեցնելու համար կլիմայական պայմանները կատարյալ են: Ասես, ելակը դարձել է Քուրդիստանի նահանգի «ապրանքանիշը»»,- ասել է Հասան Նեժադը:

Այս մասին տեղեկացնում է Իրանի գյուղատնտեսության նախարարության պաշտոնական կայքը:

Անկախ

Tags: , ,