Արդյունավետ համագործակցում են Իրանն ու ԱԷՄԳ-ը

ԱԷՄԳԱտոմային Էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Յուկիա Ամանոն, ելույթ ունենալով գործակալության կառավարիչների խորհրդի նիստում, հայտնել է, որ Իրանը գործնականում կատարել է միջուկային ծրագրի հսկողության մասին 2013-ի նոյեմբերի 24-ին կնքած ժնևյան միջանկյալ համաձայնագրում նշված բոլոր  պարտավորությունները:

«Իրան-ԱԷՄԳ համագործակցությունը թույլ է տվել ավելի լավ հասկանալու Իսլամական Հանրապետության միջուկային ծրագիրը»,- նշել է  Յուկիա Ամանոն:

Այդուհանդերձ, Ամանոն հավելել Է, որ ԱԷՄԳ-ն դեռևս ի վիճակի չէ երաշխավորել, որ Իրանում չհայտարարագրված միջուկային նյութերն ամբողջովին բացակայում են և այդ ուղղությամբ ակտիվություն չկա, ինչպես նաև այն, որ ամբողջ միջուկային նյութն օգտագործվում է բացառապես խաղաղ նպատակներով:

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, մայիսի 20-ին ԱԷՄԳ-ի պատվիրակությունը, հերթական անգամ ստուգումներ կատարելու նպատակով, Թեհրանում էր: Պատվիրակությունը գլխավորում էր ԱԷՄԳ-ի տնօրենի տեղակալ Տերո Վարյորանտան:

Այս մասին տեղեկացնում է իսլամական «ԻՌՆԱ» լրատվական գործակալությունը:

Անկախ

 

Tags: ,