ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները կքննարկեն Ռուսաստանի մարտահրավերը

nato-summitՈւկրաինայի ճգնաժամից հետո առաջին անգամ տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի քննարկման գլխավոր հարցը կլինի Ռուսաստանի նոր ռազմական հնարավորություններին արձագանքման խնդիրը:

Երկօրյա հանդիպումը տեղի կունենա Բրյուսելում և կմեկնարկի երեքշաբթի օրը՝ հող նախապատրաստելով սեպտեմբերին Ուելսում կազմակերպվելիք դաշնակիցների գագաթնաժողովի համար: ՆԱՏՕ-ն արդեն որոշ հրատապ քայլեր է ձեռնարկել՝ արձագանքելով Մոսկվայի կողմից Ղրիմի ռազմական օկուպացիային և անեքսիային:

Դաշինքի պաշտոնյաները հայտնում են, որ նախարարները կքննարկեն ավելի երկարաժամկետ պատասխան քայլերը՝ ներառյալ գործողությունների պատրաստվածության պլանը, զորավարժությունների ժամանակացույցը և ռազմական նոր դասավորությունների հնարավորությունը:

Նախարարները կքննարկեն նաև այլ թեմաներ՝ ներառյալ Աֆղանստանի ապագան և պաշտպանության ծախսերը: Միացյալ Նահանգներից հանդիպմանը կմասնակցի պաշտպանության քարտուղար Չակ Հեյգելը:

 Անկախ

Tags: ,