Խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը ՝ միջազգային մրցաշարի հաղթող

էհ026Մայիսի 31-ից հունիսի 1-ը Լիտվայի Կաունաս քաղաքում կայացավ սուսերամարտի միջազգային մրցաշար, որին մասնակցում էր Լիտվայի,  Բելառուսի, Լատվիայի, Ֆրանսիայի, Անգլիայի, Ռուսաստանի, Իտալիայի, Գերմանաիայի, ԱՄՆ-ի և Արաբական Միացյալ Էմիրությունների, Հայաստանի 44 պատանի սուսերամարտիկ:

Մեր երկիրը ներկայացնում էր «Հայաստան» մարզական միության Նորագավիթի սուսերամարտի  մարզադպրոցի սան, խոցասուսերակիր Էդուարդ Հովիկյանը: Նա Հայաստանի չեմպիոն է, միջազգային մի շարք մրցաշարերի մրցանակակիր և հաղթող: Մասնավորապես, մայիսի 11-ին նա Թիֆլիսում կայացած միջազգային մրցաշարում ուժեղագույն էր ճանաչվել:

Մեր երկրի ներկայացուցիչը պատանիների մրցաշարում գրավեց 1-ին, իսկ երիտասարդների մրցաշարում ՝ 3-րդ տեղը:

 Էդուարդ Հովիկյանի անձնական մարզիչն է Անդրանիկ Արազյանը, որը գլխավորում է նաև Հայաստանի հավաքականը::