ԱՄՆ պետդեպարտամենտը հերքել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ ամերիկյան ԶԼՄ-ների հասցեին ուղղված մեղադրանքը. Էրդողանը ամերիկյան ԶԼՄ-ներին, մասնավորապես՝ CNN հեռուստաալիքին մեղադրում է կողմնակալության մեջ,- այս մասին գրում է “Haberturk” թերթը։
Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարի Հարֆի կարծիքով CNN-ը անկախ ու անաչառ հեռարձակող է, որը «աջակցում է Թուրքիայի ազատ խոսքի իրավունքը, ուստի, այս հանգամանքն էլ թույլ է տալիս թղթակցին լուսաբանել երկրի ներքին կյանքի կարևոր իրադարձությունները»,-ասել է Հարֆը։
Թուրքիայի կառավարության ղեկավարը, խոսելով «Արդարություն և զարգացում» կառավարող կուսակցության իր գործընկերների հետ, բավականին կոպիտ է արտահայտվել CNN հեռուստաընկերության մասին։ Նրա խոսքերով՝ հեռուստաալիքի լրագրողները միտումնավոր կրքեր են բորբոքել՝ վերջին հաշվով Թուրքիայի Թաքսիմ հրապարակում հարուցելով անկարգություններ»,- հայտնում է РИА Новости-ն։
«Միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչները, որ Ստամբուլ էին ժամանել սադրանքներ ու չափազանցված զեկույցներ պատրաստելու համար, մնացել են ձեռնունայն»,- իր կուսակիցներին է հայտնել Էրդողանը։
Tags: CNN, ԱՄՆ պետդեպարտամենտ, Թայիփ Էրդողանը
