ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որն այցով գտնվում է Լեհաստանում, այսօր Վարշավայում հանդիպելու է Ուկրաինայի նորընտիր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ:
«Հիմնականում մենք կկենտրոնանանք Ուկրաինայի ժողովրդին ու կառավարությանը մեր աջակցության, ՆԱՏՕ-ի մոդեռնիզացման ու ամրապնդման մեր ջանքերին, եվրոպական էներգետիկ անվտանգության դիվերսիֆիկացման ու առևտրի և ներդրումների տրանսատլանտյան գործընկերային համագործակցության բանակցությունների վրա»,-լրագրողներին ասել է ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդականի տեղակալ Բեն Ռոդսը:
Նախօրեին Օբաման, գտնվելով Վարշավայում, հայտարարեց, որ չնայած ՌԴ-ի նկատմամբ նոր պատժամիջոցներ սահմանելու պատրաստակամությանը, Վաշինգտոնը շահագրգռված է Մոսկվայի հետ լավ հարաբերությունուններ ունենսլու մեջ:
Tags: Պորոշենկո, Վարշավա, Օբամա