Բրիտանիայի հյուպատոսություններին թույլ է տրվել միասեռ ամուսնություններ ձևակերպել Ռուսաստանում, Չինաստանում, Ադրբեջանում, Սերբիայում և Հունգարիայում, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “The Telegraph”-ին:
Բրիտանական դիվանագիտական ներկայացուցչություններում ամուսնություն կարող են գրանցել վերոնշյալ երկրներում, այդ թվում նաև Ավստրալիայում, Բոլիվիայում, Կամբոջայում, Չիլիում, Կոլումբիայում, Էստոնիայում, Ճապոնիայում, Լատվիայում, Մոնղոլիայում, Չեռնոգորիայում, Նիկարագուայում, Պերուում, Սան Մարինոյում, Վիետնամում, Դոմինիկյան Հանրապետությունում, Կոսովոյում, Կոստա Ռիկայում և Ֆիլիպիններում Միացյալ Թագավորության քաղաքացիները:
Այսպիսով՝ Բրիտանիայի հյուպատոսությունները հնարավորություն են ստացել գրանցել միասեռ ամուսնություններ երկրներում, որտեղ այն օրենքով արգելված է, այդ թվում՝ Ադրբեջանում:
Tags: ադրբեջան, մեծ բրիտանիա, միասեռականների ամուսնություններ