Ցինիզմը մեծացնում է դեմենցիայի ռիսկը

53745917-6e27-b3e8-6e27-b3e7207c0b29.photo.0Կյանքի նկատմամբ ցինիկ վերաբերմունքը մեծացնում է ծերունական տկարամտության ռիսկը մի քանի անգամ: Գիտնականների նորագույն հետազոտությունների արդյունքները հրապարակվել են Neurology ամսագրում:

7 տարի տևած ուսումնասիրության ընթացքում մասնագետները հետևել են  միջինը 71 տարեկան 1449 մարդու: Բոլոր մասնակիցները պատասխանել են նրանց ներկայացված հարցաթեթրիկին, որը հնարավորություն է տվել որոշելու  ցինիզմի աստիճանը:

Արդյունքում  ցինիկների խմբի 164 մարդուց 46-ի մոտ Ալցհեյմերի հիվանդության ախտանշաններ հայտնվեցին, իսկ շրջապատի նկատմամբ մեծ վստահություն ունեցող մարդկանց խմբում դեմենցիան շատ դանդաղ էր զարգանում:

Ուսումնասիրության տվյալների վերլուծությամբ մասնագետները պարզեցին, որ ցինիկների մոտ այդ հիվանդության առաջացումն ու զարգացումը 3 անգամ ավելի է, քան ոչ ռիսկայինների մոտ:

Եվ չնայած նման եզրակացություններին, այնուամենայնիվ զինիզմն ամենևին չի նշանակում վաղ մահացություն.երկու խմբերում էլ մահացության ցուցանիշները միանման էին:

Ամերիկյան նյարդաբանության ակադեմիայի մասնագետների բնորոշմամբ, դեմենցիա սահմանումը ներառում է  բազում ախտանշաններ, որոնք առաջանում են ուղեղի աշխատանքի խանգարման հետևանքով:

Անկախ

Tags: , ,