Բողոքի ցույց Լոնդոնում Սիրիայի նախագահական ընտրությունների դեմ

london  Լոնդոնում խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց է անցկացվել Սիրիայում տեղի ունեցած նախագահական ընտրությունների դեմ: Հավաքվածները պահանջել են չճանաչել ընտրության արդյունքները, որոնք, ըստ նրանց, կեղծ են, և պայքարել Բաշար Ասադի իշխանության դեմ:

Անցած շաբաթ Լոնդոնում անցկացվեց Սիրիայի բարեկամների խմբի նիստը, որին մասնակցեց նաև Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն: Վերջինս դիմեց միջազգային հանրությանը՝ կոչ անելով չճանաչել Սիրիայի նախագահական ընտրությունները՝ դրանք որակելով անօրինական:
Նշենք, որ երեկ Սիրիայում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց արդյունքները պարզ կդառնան 24 ժամից ոչ շուտ: Մի շարք քաղաքագետների գնահատմամբ՝ գրեթե կասկածից վեր է, որ գործող նախագահ Բաշար Ասադը վստահ հաղթանակ կտոնի:

Tags: ,