Իտալիայի Վենետո մարզում այսօր ձերբակալվել է 35 գործարար ու պաշտոնյա` Վենետիկը ջրհեղեղներից պաշտպանելու բազմամիլիոնանոց նախագծի իրականացման ժամանակ կոռուպցիոն գործողությունների կասկածանքով, հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Ձերբակալվածների մեջ է Վենետիկի քաղաքապետ Ջորջո Օրսոնին, որը ներկա դրությամբ տնային կալանքի տակ է գտնվում: Իտալայի հարկային ոստիկանության հաղորդմամբ, ձերբակալվածները հանցավոր «բուրգի կատարն» են միայն: Հանցավոր համաձայնության մասնակիցներից մեծ մասը դեռևս գտնվում է ազատության մեջ:
Ջրհեղեղներից պաշտպանող համակարգն իրենից ներկայացնում է 78 վերամբարձ պատնեշներից կազմվածմի կառույց, որոնք հեղեղումների ժամանակ փակում են ջրի մուտքը դեպի քաղաք ու լճակներ, թույլ չեն տալիս, որ ջուրը հեղեղի Վենետիկի փողոցները:
Tags: Վենետիկի քաղաքապետՋորջո Օրսոնի