Երևանում է նախորդ դարի 80-անականների լիտվական բասկետբոլի աստղ, «Ժալգիրիս» թիմի և ԽՍՀՄ հավաքականի լեգենդար խաղացող Շարունաս Մարչյուլյոնիսը:
Նա մայրաքաղաքի «Գրանդ սպորտ» մարզասրահում վարպետության դաս անցկացրեց 140 պատանի հայ բասկետբոլիստների հետ:
Լիտվացի լեգենդար մարզիկը Վիլնյուսում բասկետբոլի դպրոց ունի: Նա այն կարծիքին է, որ երկու երկրների բասկետբոլի ներկայացուցիչները կարող են համագործակցել: «Չնայած մեր երկրների միջև մեծ հեռավորություն կա, սակայն հնարավոր է, որ ամռան ամիսներին հայ պատանիները ժամանեն Վիլնյուս և պարապեն մեր մարզօջախում»,-ասել է Մարչուլյոնիսը:
Իսկ երևանյան վարպետության դասի ավարտից հետո, Հայաստանի պատանի բասկետբոլիստները ստացան լիտվական բասկետբոլի աստղի մասին տեսաֆիլմի սկավառակը՝ նրա ինքնագրով:
Ժամը 19-ին Երևանի «Մոսկվա» կինոթատրոնում կցուցադրվի վավերագրական ֆիլմ՝ նվիրված Մարչուլյոնիսին:


