«Ցանկացած մարդ պոտենցիալ ռիսկի է իրեն ենթարկում գնալով հանգստի»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քննարկելով ամառային հանգստի հետևանքերը մարդու առողջության համար ասաց «Արմենիա» ՀԲԿ-ի մաշկաբան-սեռավարակաբան Կարեն Վարդանյանը;
Նա ընդգծեց, որ հանգստի տարբեր տեսակները տարբեր կերպ են ազդում մարդու վրա. Լեռնագնացության դեպքում կարող է լինել տրավմատիզմ, միջատների, սողունների խայթոցներից առաջացած խնդիրներ։ «Ծովափնյա հանգստի դեպքում կարող են առաջ գալ արևայրուքի հետ կապված խնդիրներ. նման հանգստի համար պետք է օգտագործել արևապաշտպան միջոցներ՝ հանգստի առաջին մի քանի երկու օրերի համար պետք է բարձր արևապաշտպան ցուցիչով միջոց օգտագործել, մնացած օրերին՝ ցածր: Հանգստի մեկնելուց առաջ անհրաժեշտ է ծանոթանալ հանգստի գոտու կլիմային»,- նշեց նա։
Կարեն Վարդանյանն ասաց, որ մաշկի ամբողջականության խախտումը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիոն գործոնի մուտք գործելու համար: Բարդություններ կարող են առաջանալ հենց արևայրուքից: Մասնագետը խորհուրդ տվեց հանգստի մեկնելուց առաջ ունենալ առաջին բուժօգնության պայուսյակ։
Մաշկաբան-սեռավարակաբանը խորհուրդ տվեց աղջիկներին ծովափում չշպարվել. կոսմետիկ միջոցների չարաշահումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։
Հանդիպանը ներկա՝ Ավագյանի անվան բժշկական կենտրոնի լազերային և նորագույն տեխնոլոգիաների բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկայա-Թամազյանը նշեց, որ ամռան կլիման վատ ազդեցություն կարող է ունենալ աչքի վրա. «Աչքի հետ կապված խնդիրներն առաջանում են օդի ջերմաստիճանի և մթնոլորտի ճնշման բաձրացման հետ, քանի որ հեղուկի գոլորշիացումը շատանում է, ինչի հետևանքով աչքի չորացման խնդիր են ունենում մարդիկ»: Նա խորհուրդ տվեց հանգստի մեկնելուց առաջ վերցնել ուլտրամանուշակագույն ճառագայթներից պաշտպանող ակնոց, գլխարկ, հակաբորբոքային և հակաբակտերյալ կաթիլներ։
Անկախ
Tags: ամառային հանգիստ, Կարեն Վարդանյան