Ադրբեջանի և Ղազախստանի նախագահները հանդիպել են թուրքական Բոդրում քաղաքում, հաղորդում է “Հագին” կայքը՝ Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքին հղում կատարելով։
Ըստ տեղեկության՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր` տնտեսական, քաղաքական և այլ ոլորտներում։
Զրույցի ընթացքում Իլհամ Ալիևը Նուրսուլթան Նազարբաևի հետ քննարկել է Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացը։ Իլհամ Ալիևն իր և ողջ ադրբեջանցի ժողովրդի անունից երախտագիտություն է հայտնել Նուրսուլթան Նազարբաևին՝ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու հարցում Ադրբեջանի դիրքորոշմանը սատարելու համար։ Այս հարցը քննարկվել է Աստանայում:
Հիշեցնենք, որ Աստանայում մայիսի 29-ին կայացած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում Նազարբաևը ներկայացրել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը, որտեղ կոչ էր արել Հայաստանին Եվրասիական միություն ընդունել միայն իր միջազգայնորեն ճանաչված սահմաններով։
Tags: Եվրասիական միություն, Իլհամ Ալիև, Նազարբաև