Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը հայտարարել է մի շարք նոր օրենքների մասին, որ պատրաստել է կառավարությունը` Դևիդ Քեմերոնի գլխավորությամբ:
Ընդհանուր թվով 11 նախագիծ է պատրաստվել, ու, դրանցից գլխավորը թոշակային համակարգի բարեփոխումն է, երեխաներ ունեցող ընտանիքներին սոցիալական աջակցության, կիբեռհանցագործության , մանկապղծության ու բռնության համար պատասխանատվության խստացումը:
Հակասական առաջարկներից մեկը, որի շուրջ թեժ քննարկում է սպասվում խորհրդարանում, թերթաքարային գազի արտահանմամբ զբաղվող ընկերություններին, առանց հողատերերի համաձայնության լայնակի հորատանցքեր բացելու թույլտվությունն է (այն հողերի, որոնց խորքում է կատարվում հորատումը):9tv.co.il
Tags: Եղիսաբեթ II, օրենք