Առաջին ալիքը՝ Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող

DruckԲոլոր մարզասերների կողմից սիրված եւ սպասված ֆուտբոլային տոնին կարող եք հետեւել Առաջին ալիքի եթերում: Հայաստանի հանրային հեռուստաընկերությունը Ֆուտբոլի աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական հեռարձակողն է:

Հանրայինի հեռուստադիտողները հնարավորություն կունենան դիտելու առաջնության բոլոր խաղերը՝ հունիսի 12-ից հուլիսի 13-ն ընկած ժամանակահատվածում՝ յուրաքանչյոր օր 3-ական խաղ, որոնք հիմնականում կհեռարձակվեն ժամը 20:00-ին, 23:00-ին, 02:00-ին: Ֆուտբոլային խաղերը  կմեկնաբանեն Առաջին ալիքի սպորտային մեկնաբաններ Սլավա Սարգսյանը, Կարեն Գիլոյանը, Մենուա Մեհրաբյանը եւ Ռոբերտ Գասպարյանը:

Առաջին ալիքի եթերում հեռուստադիտողները հնարավորություն կունենան հետեւելու ինչպես ֆուտբոլային խաղերին, այնպես էլ ամենօրյա օրագրերի միջոցով ամփոփելու նախորդ օրվա գրանցված արդյունքները, հասարակական-մշակութային, քաղաքական սիրված գործիչների հետ էլ կանխատեսումներ անել տվյալ օրվա խաղերի մասին:

Բրազիլիա-Խորվաթիա բացման խաղը կարող եք դիտել հունիսի 12-ին՝ ժամը 24:00-ին:

Ֆուտբոլի աշխարհի առաջնության պաշտոնական հեռարձակող Հանրային հեռուստաընկերությունը Ձեզ հաճելի դիտում է մաղթում:

Առաջին ալիքի 

 հասարակայնության հետ կապերի բաժին

 

Tags: ,