G7-ը ՌԴ-ի առջև 4 պայման է դրել

Առաջատար  համաշխարհային արդյունաբերական կայսրությունների ղեկավարները, որ հավաքվել են Բրյուսելում` G7 գագաթնաժողովին, Ռուսաստանից պահանջել են 4 պայման կատարել` հակառակ դեպքում  սպառնացել են լրացուցիչ պատժամիջոցներով:

Կանադայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Ճապոնիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի ու ԵՄ առաջնորդները համատեղ հայտարարության մեջ միաձայն քննադատել են Ռուսաստանին` «Ղրիմի անօրինական անեքսիայի ու Ուկրաինայի արևելքում իրավիճակն ապակայունացնելու գործողությունների համար», որոնք  «անընդունելի» են որակվել:

686da88a67bbb531d3a3e2eb8ccfecdcԳագաթնաժողովի մասնակիցները Կրեմլից պահանջել են` նախ. Ճանաչել Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքներն ու սկսել համագործակցել Պյոտր Պորոշենկոյի հետ: Երկրորդը.դադարեցնել զենքի մատակարարումն  ու զինյալների հոսքը, որոնք Ուկրաինա են մտնում Ռուսաստանի տարածքից: Երրորդը. ուկրաինական սահմանից հեռացնել զորքերը: Ու չորրորդը. կատարել գազամատակարարման գծով  ստանձնած բոլոր պարտավորությունները:

Հակառակ դեպքում, արևմուտքի առաջնորդները պատրաստ են Մոսկվայի նկատմամբ նոր լրացուցիչ տնտեսական պատժամիջոցներ կիրառել, գրում է  DPA-ն. «Եթե պահանջվի, ապա մենք կխստացնենք պատժամիջոցները ու, Ռուսաստանը ստիպված կլինի իր արարքների համար ավելի բարձր գին վճարել»:

Ի սկզբանե նախատեսվում էր G8 գագաթնաժողովն անցկանել Սոչիում, սակայն Ղրիմի անեքսիայի հետ կապված` համաշխարհային առաջնորդները որոշեցին կասեցնել Ռուսաստանի մանակցությունը կազմակերպության աշխատանքներին ու հանդիպումը տեղափոխեցին Բրյուսել:9tv.co.il

Անկախ

Tags: , ,