Կանանց համար նախատեսված հեղինակավոր ամերիկյան Harper’s Bazaar ամսագիրը հրապարակել է աշխարհի բոլոր ժամանակների ամենասեքսուալ տղամարդկանց ցուցակը: հիմնականում նրանք շոու բիզնեսի ներկայացուցիչներ են` դերասաններ ու երաժիշտներ: Առաջատար դիրքերը կիսել են Բրեդ Փիթը, Ջոնի Դեպն ու Լեոնարդո դի Կապրիոն:
Harper’s Bazaar-ի ղեկավարությունը խնդրել է մեծ մասսայականություն վայելող կանանց Porn for Women ռեսուրսի հիմնադիր Սառա Գիդիկին կազմել սեքսուալ տղամարդկանց վարկանշային ցուցակը: Այդ տիրույթի օգտատերերը հաճախ են քննարկում գեղեցիկ ու հաջողակ տղամարդկանց: Չնայած տվյալ վարկանշային ցուցակի համար գլխավոր չափորոշիչ է եղել անձնական համակրանքը, դրա համար էլ տվյա հարցումից օբյեկտիվություն ակնկալել պետք չէ: Այունամենայնիվ, դժվար է չհամաձայնել, որ ընտրված տղամարդիկ իսկապես էլ գրավիչ են:
Հիշյալ 3 դերասաններից բացի, «սեքսուալ» ցուցակում են նաև նրանց ավագ գործընկերներ Ռոբերտ Ռեդֆորդը, Մառլոն Բրանդոն, Փոլ Նյումանը, Ռիչարդ Գիրը: Այս ցուցակում են նաև ավելի երիտասարդ աստղերը. Ռայան Գոսլինգն ու Զակ Էֆրոնը:
Ի դեպ, այս ցուցակում ընդգրկված անունները կամայական են բաշխված ու, բնականաբար, նրանց մեջ ոչ մի մրցակցություն չկա, նշել է Գիդիկը:
Tags: Բրեդ Փիթը, Լեոնարդո դի Կապրիո, Ջոնի Դեպն