Բուլղարիայի Ալբենա քաղաքում անցկացվողշախմատի միջազգային մրցաշարում գրոսմայստեր Հովհաննես Գաբուզյանը խաղացված չորս տուրից հետո վաստակել է 3,5 միավոր: Նա միայն կես քայլով է ետ մնում առաջատարներից` գրոսմայստեր Բարիս Էսենից (Թուրքիա) և միջազգային վարպետ Վիտալի Բերնադսկուց (Ուկրաինա):
Գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանն ունի 3, գրոսմայստեր Տիգրան Լ. Պետրոսյանը և ՖԻԴԵ-ի վարպետ Տիգրան Ս. Պետրոսյանը վաստակել են 2,5-ական միավոր:
Tags: շախմատ, սպորտ