Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնի

Ադրբեջանը 115 մլն եվրո ընդհանուր արժողությամբ 10 ուղղաթիռ կգնիԱդրբեջանը ուղղաթիռների արտադրությամբ զբաղվող իտալական “AgustaWestland” ընկերությունից 10 ուղղաթիռ կգնի:

 

Ինչպես հաղորդում է ադրբեջանական “ԱՊԱ” գործակալությունը, ադրբեջանական կողմը պատվիրել է 8 միավոր AW139 տեսակի ուղղաթիռ և 2 միավոր AW189 տեսակի ուղղաթիռ: Ադրբեջանական ավիուղիների և AgustaWestland–ի միջև կնքված գործարքի ընդհանուր արժեքը 115 մլն եվրո է: Ուղղաթիռների առաջին խմբաքանակն Ադրբեջան կհասնի այս տարվա երկրորդ կեսին: Նշվում է, որ իտալական կողմը պատվերն ավարտին կհասցնի մինչև 2014թ-ը:
Գործակալությունն ընդգծում է, որ AW139 տեսակի ուղղաթիռներից 4-ը և AW189 տեսակի երկու ուղղաթիռներ օգտագործվելու են ծովով ուղևորաբեռնափոխադրումներ իրականացնելու համար, իսկ մյուս ուղղաթիռները՝ շտապօգնության, փրկարարաորոնողական աշխատանքների համար:

 

Tags: