Իրանի խորհրդարանի նախագահը շնորհավորել է Սիրիայի նորանշանակ նախագահ Բաշար ալ Ասադին

larijani_asadԻրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին շնորհավորական ուղերձ է հղել Բաշար ալ Ասադին` նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:

«Նախագահական ընտրությունների անցկացումը Սիրիայի ժողովրդի օրինական իրավունքն ու ներքին որոշումն էր: Անկասկած, ժողովրդավարության չափանիշերին համապատասխան անցկացված նախագահական ընտրությունները հույս են ներշնչում, որ ազգային համերաշխությանը և կայունությանը նպաստող գործընթացները կհանգեցնեն նրան, որ Սիրիայում ժողովրդի շահերը չոտնահարվեն և երկիրը դուրս գա ճգնաժամից և, ի վերջո, հաստատվի կայունություն ու խաղաղություն: Վստահ եմ, որ Իրանի և Սիրիայի միջև համագործակցությունը կնպաստի տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդմանը»,- ասվում է ուղերձում:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին Սիրիայում անցկացված նախագահական ընտրություններում հաղթել է Բաշար ալ Ասադը, որի օգտին կողմ է քվեարկել 10 մլն 319 հազար 723 քաղքացի, որը կազմում է ընդհանուր ձայների 88,7 տոկոսը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:

Tags: ,