Ուկրաինայում 15 ապստամբ է զոհվել սահմանային բախումների հետևանքով

ukraine-prorussiarebelsՈւկրաինայի ներքին գործերի նախարարի օգնականը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ սահմանագծում կառավարական ուժերի հետ բախման հետևանքով առնվազն 15 ռուսամետ ապստամբներ են զոհվել:

Անտոն Հերաշենկոն հեռուստատեսությամբ հայտնել է, որ Ուկրաինայի սահմանապահները հինգշաբթի բախվել են Ռուսաստանից բեռնատարներով ներթափանցած զինված մարդկանց հետ, որոնք փորձել են հատել Մարինևկա գյուղի սահմանը:

Հերաշենկոն նշել է, որ հարձակվողներին  աջակցել են շուրջ հարյուր ապստամբներ, որոնք ժամանել են Ուկրաինայից: Բախումների հետևանքով վիրավորվել է Ուկրաինայի զորքերի հինգ զինվոր և սպանվել 15 ապստամբ, որոնց մարմինները տեղափոխվել են մոտակա քաղաք:

Այնուամենայնիվ նրա հայտարարած թվերը դեռևս չեն հաստատվել:

Tags: