Ադրբեջանը հրաժարվում է “Կոկա-Կոլա”-ից. “Հագին”

2Բաքվում խոշոր սուպերմարկետների ցանցերը դադարեցրել են համագործակցությունը “Կոկա-Կոլա” ընկերության հետ և հրաժարվում են վաճառել նրանց արտադրանքը, հաղորդում է “Հագին” կայքը՝ հղում կատարելով “Բիզիմ յոլ” (Մեր ճանապարհը) թերթին:

Ըստ տեղեկության՝ պատճառն այն է եղել, որ Ադրբեջանում ընկերության ներկայացչությունը թողարկել է զովացուցիչ ըմպելիքի մեծ խմբաքանակ, որոնց շշերի վրա տպված է եղել NiDA ադրբեջանական “հեղափոխական” կազմակերպության տարբերանշանը:

Ըստ կայքի՝ ընկերությունը ներկայում ակտիվ բանակցություններ է վարում՝ իր արտադրանքը շուկա վերադարձնելու համար: Այդ նպատակով Ադրբեջան են եկել “Կոկա-Կոլա”-ի գլխավոր գրասենյակի բարձրաստիճան ներկայացուցիչներ:

Մի քանի օր առաջ ադրբեջանական ԶԼՄ-ները տեղեկություն էին տարածել, որ “Կոկա-Կոլա”-ն զովացուցիչ ընպելիքի մեծ խմբաքանակ է թողարկել, որոնց վրա տպված է եղել NiDA-ի տարբերանշանը: Դա իրականացվել է “Կոկա-Կոլա”-ի նոր ակցիայի շնորհիվ, որը հնարավորություն է տալիս բոլոր ցանկացողներին իրենց տարբերանշանը տպել զովացուցիչ ընպելիքի շշերի վրա՝ որոշակի չափով գումար վճարելու դեպքում:

Իր հերթին ընկերությունը հերքում է “NiDA”-ի տարբերանշանով զովացուցիչ ըմպելիքների շշեր թողարկելու տեղեկությունը՝ սոցկայքերում զետեղված լուսանկարը կեղծ համարելով:

Tags: ,