Գերմանիայի Մայնց քաղաքի «Կոֆաս Արենա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի ունեցավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդի նախախաղային մամուլի ասուլիսը: Այնուհետև մեր թիմն անցկացրեց մոտ մեկ ժամանոց մարզում, որը վերջինն էր այսօր կայանալիք Գերմանիա-Հայաստան ընկերական հանդիպումից առաջ:
Հիշեցնենք, որ Գերմանիա-Հայաստան հանդիպումը կկայանա հունիսի 6-ին՝ «Կոֆաս Արենա» մարզադաշտում: Հանդիպման սկիզբը՝ Երևանի ժամանակով 22:45-ին:
