Ճապոնիայում հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ ծուխ է արտաժայթքում

4722454 (1)Ճապոնիայի հարավում գտնվող Սակուրաձիմա հրաբուխը 4,5 կմ բարձրությամբ մոխիր ու ծուխ է արտաժայթքում:

Այդ ցուցանիշը  1955-ից սկսած հրաբխի ուսումնասիրության ողջ ընթացքում բարձրությամբ երկրորդն է: Արտանետումը կատարվել է Սյովա խառնարանում:

Ռեկորդային է համարվում անցած տարի օգոստոսի արտանետումը` 5 հազար մետր բարձրությամբ: Գիտնականները հաշվել են, որ այն ժամանակ արտանետվել է 150 հազար տ մոխիր, ինչը 10 անգամ գերազանցում է միջինվիճակագրական ցուցանիշը:

2009-ի ապրիլին արտանետման բարձրությունը կազմել է 4 հազար մետր, իսկ Կագոսիմա քաղաքի վրա թափվել էր 243 գ մոխիր` 1 քմ –ի վրա: Քաղաքը մաքրելու համար ներգրավվել են ավելի քան 200 լվացող մեքենա:

Օդերևութաբանության վարչությունից հայտնել են, որ հրաբխային մոխիրը քամու հետ կարող է հասնել հարավ-արևելք ու գյուղատնտեսական հողատարածքներին վնաս հասցնել: Հրաբխագետները կարծում են, որ, չնայած արտանետումներին, մոտ ժամանակներում հնարավոր է հրաբխի խոշորամասշտաբ արտաժայթքում լինի:

Անկախ

Tags: , ,