Աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը

1Թուրքիայի Հաթայի շրջանի Ռեյհանլը բնակավայրում տեղի ունեցած պայթյուններից հետո աշխատանքից հեռացվել է Ռեյհանլըի ոստիկանապետը:

Ինչպես հաղորդում է “Ֆիրաթ” գործակալությունը, պայթյուններից մեկ շաբաթ անց ոստիկանապետ Մուրաթ Բերքը աշխատանքից հեռացվել է: Նա այդ պաշտոնին նշանակվել էր 2009 թ.-ին:
Նրան փոխարինել է Դույգու Ուզունդուրուքանը: Նման որոշում կայացվել է Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի`Հաթայ այցելությունից հետո:
Հիշեցնենք, որ մայիսի 11-ին Ռեյհանլըում 4 պայթյուն էր տեղի ունեցել, ինչի հետևանքով մահացել էր ամենաքիչը 51 մարդ: Այդ ահաբեկչությունը կազմակերպելու համար Թուրքիան մեղադրում էր Սիրիային, չնայած ձերբակալված բոլոր մարդիկ Թուրքիայի քաղաքացիներ են։ Ահաբեկչությունից անմիջապես հետո թուրքերն սկսել էին քարկոծել սիրիացի փախստականներին՝ պահանջելով հեռանալ։

 

 

 

Tags: