Առնվազն 4 մարդ է զոհվել Կոսովոյի ջերմաէլեկտրակայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով, հաղորդել է պրիշտնինյան Koha Ditore թերթը:
Ճշտված տեղեկությունների համաձայն, դժբախտ դեպքը տեղի է ունեցել “Կոսովո Ա” ՋԷԿ-ում, Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինիից ոչ հեռու: Տեղի հիվանդանոցում լրագրողներին պատմել են նաև 13 վիրավորի մասին:
Հարվածային ալիքով վնասվել են Օբիլիչ քաղաքի տները, որտեղ ՋԷԿ-ն է գտնվում : Վթարի վայր տանող մուտքերը փակել են իրավապահների ուժերով:
Մինչև հիմա կատարվածի պատճառները պարզ չեն:
Tags: Կոսովո, պայթյուն, ՋԷԿ