Ստամբուլում վերաբացվել է Նիկողոս Բալյանի հեղինակած Օրթաքյոյի գեղեցիկ մզկիթը

 

Ortaköy camii  Ստամբուլում վերջապես վերաբացվել է 2011 թվականից վերականգման աշխատանքների մեջ գտնվող Օրթաքյոյի մզկիթը, որն անկասկած քաղաքի ամենագեղեցիկ կառույցներից մեկն է: Մզկիթի ճարտարապետը Օսմանյան կայսրության հայազգի նշանավոր ճարտարապետների՝ Բալյանների ընտանիքից Նիկողոս Բալյանն է (1826-1858): Չնայած իր կարճ կյանքին, նա Ստամբուլին հասցրել է թողնել մի շարք պալատներ, մզկիթներ, ամառանոցներ, զորանոցներ, դպրոցներ: 1853-1854 թվականներին սուլթան Աբդուլմեջիթի պատվերով կառուցել է Օրթաքյոյի հրաշալի մզկիթը: Ընդհանրապես Բալյանների ընտանիքը նոր շունչ բերեց օսմանյան ճարտարապետական արվեստի մեջ՝ համադրելով օսմանյան և արևմտյան ճարտարապետական ոճերը: Բալյան ընտանիքի ճարտարապետների մոտ չորս սերունդի ներկայացուցիչները համարվել է օսմանյան արքունի ճարտարապետներ: Նրանց ստեղծած նրբաճաշակ կառույցները այսօր զարդարում են Ստամբուլը՝ տալով քաղաքին եվրոպական տեսք:

Օրթաքյոյի մզկիթի վերաբացման պաշտոնական արարողությունը տեղի է ունեցել այսօր, որին մասնակցել է Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը: Իսկ այսօր վերջինս կատարել է առաջին ուրբաթօրյա նամազը նորաբաց մզկիթում:

 Անկախ

Tags: ,