Հունիսի 6-ին Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիայի շենքի վրա դարձյալ կախել են Լենինի, Ստալինի և այլ կոմունիստ առաջնորդների նկարները։
Ինչպես տեղեկացնում է ադրբեջանական “Հագին” լրատվական կայքը, այդ երևույթը անցորդների զարմանքն է առաջացրել։
Սակայն հետո պարզվել է, որ Գիտությունների ազգային ակադեմիան վերադարձրել են խորհրդային անցյալին՝ ֆիլմի նկարահանումների համար։ Այն նվիրված է լինելու խորհրդային տարիներին Գիտությունների ակադեմիայի գործունեությանը:
Tags: Լենին, կոմունիստ առաջնորդներ, Ստալին