Սինկխերը սրերով կռվել են Հնդկաստանի տաճարում

Sikh radicals1Այսօր Հնդկաստանի սիկխիզմի տաճարում 30 տարի առաջ կառավարության իրականացրած սպանդին նվիրված հատուկ աղոթքի արարողության ժամանակ սրերով կատաղի պայքար է սկսվել:

Ամրիտսար քաղաքի Ոսկե տաճարում առնվազն վեց մարդ վնասվածքներ է ստացել տասնյակ սիկխ արմատականների և Շիրոմանի Գուրուդվարա Պրաբհանդակ կոմիտեի աջակիցների միջև տեղի ունեցած բախման հետևանքով:

Կռիվը սկսվել էր այն բանից հետո, երբ նրանք բանավիճել էին այն հարցի շուրջ, թե ով պետք է առաջինը խոսի պատարագի ժամանակ: 1984թ-ի հունիսի 6-ին հարյուրավոր մարդիկ են զոհվել այդ տաճարում, երբ զինվորները հարձակվել են համալիրում պատսպարված անջատողականներին այդտեղից դուրս բերելու համար:

Այսօր ավելի վաղ հարյուրավոր մարդիկ են հավաքվել տաճարի մոտ կոտորածի տարելիցը նշելու համար:

Սակայն արարողությունը տխուր ընթացք է ստացել, երբ սինկխերի քաղաքական կուսակցության առաջնորդը փորձել է ստիպողաբար ելույթ ունենալ տաճարում:

Իրավիճակը ավելի է բարդացել այն փաստի պատճառով, որ ոստիկանությանը թույլատրված չէ մտնել Ոսկե տաճար:

 Անկախ

Tags: ,