Հնդիկ կնոջ արգանդից հեռացրել են 15 կգ կշռով աշխարհի ամենամեծ արգանդի ուռուցքը:
52-ամյա Լաթայի բարդ վիրահատությունը իրականացրել են Չեննայ քաղաքի բժիշկները:
Կինը մի քանի տարի շարունակ տառապում էր շնչահեղձությունից և հոգնածությունից, սակայն ոչ մի պատկերացում չուներ ձմերուկի չափեր ունեցող հսկա ուռուցքի մասին:
Մեկ ամիս առաջ կինը ուժեղ արյունահոսությամբ ժամանել է Չեննայի հիվանդանոց:
Նրա վիրահատությունը իրականացրել է չորս բժիշկներից բաղկացած թիմ:
Լաթան արդեն ապաքինվել է և դուրս է գրվել հիվանդանոցից:
Tags: աշխարհի ամենամեծ ուռուցք, Հնդկաստան