Ոստիկանությունը հրավիրում է

ՈստիկանությունՈստիկանությունը նախաձեռնում է հանդիպումների, քննարկումների, կլոր սեղանների շարք` իրավական դաշտում աշխատող հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ: Նպատակը` ոստիկանություն-հասարակություն փոխգործակցության ամրապնդումն ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների հստակեցումն է:
Առաջին հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն համագործակցության առաջիկա ծրագրերը, տեղի կունենա ՀՀ ոստիկանության /Նալբանդյան, 130/ նիստերի դահլիճում, հունիսի 11-ին, ժամը 15:00-ին:
Մասնակցության հայտերը կարող եք ուղարկել press@police.am էլեկտրոնային հասցեին, մինչև հունիսի 9-ը:

 

Tags: ,