Բառնաուլի մոտ ջրի մակարդակը հասել է 7 մետրի սահմանագծին

o_959672Բառնաուլի արվարձաններից ավելի քան 2 հազար մարդ է տարհանվել: Ջրի մակարդակն անընդհատ բարձրանում է ու արդեն գերազանցել է մեկուկես մետրի կրիտիկական սահմանը: Ջրասույզ են 600 տներ: Նրանք, ովքեր դեռևս չեն հասցրել հեռանալ միկրոշրջանից, առաջին անհրաժեշտության պարագաներ են հասցնում գետային տրանսպորտով: Իսկ Ալթայում  անձրևները վերսկսվել են երեկ գիշերվանից ու մինչև հիմա շարունակվում են, հաղորդում է “Россия 24″-ը:

Իսկ Բառնաուլի մոտ գտնվող Զատոն ավանում ջրի մակարդակը 631 սմ է:  Իշխանությունների հսկողության տակ է Իլյիչ ավանը: Այնտեղ ջրի մակարդակը 666 սմ է: Արգելապատնեշներն ամրացնելու աշխատանքներ են տարվում:

Քաղաքային վարչությունում հայտնել են, որ ՌԴ նախագահի   Սիբիրի դաշնային մարզում լիազորված ներկայացուցչի կարգադրությամբ, 30%-ով ավելացվել է Նովոսիբիրսկի ջրամբարիից ջրի բացթողումը: Դա արվել է Ալթայի մարզում իրավիճակը կայունացնելու համար:

Անկախ

Tags: ,