Twitter-ի ֆրանսիացի օգտատերերը զայրացած են, որ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Նորմանդիայում դաշնակիցների զորքերի ահանման 70-ամյա հոբելյանի պատվին հանիդիսության ժամանակ ծամոն էր ծամում: Դրա մասին հայտնել է France-Presse գոծակալությունը: Սոցցանցի օգտատերերը Օբամայի վարքագիծն անվանել են գռեհիկ ու խայտառակ:
ԱՄՆ նախագահն արդեն նման քննադատության է արժանացել Նելսոն Մանդելայի թաղման ժամանակ` կրկին ծամոնի համար: Օբաման հիմա փորձում է թողնել ծխելը ու դրա համար հաճախ նիկոտինային ծամոն է ծամում:
Tags: ծամոն, քննադատություն, Օբամա