Իրանն ու իրաքյան Քուրդիստանը պայմանավորվել են գազը փոխանակել նավթով

erbil vs iranՀյուսիսային Իրաքի քրդական ինքնավարության կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Սաֆին Դիզային լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Թեհրանն ու Էրբիլը նախնական պայմանավորվել են, որպեսզի գազը նավթով փոխանակեն:  Իրանն Իրաքյան Քուրդիստանից կստանա հում նավթ, իսկ փոխարենը կմատակարարի բնական գազ:

«Այժմ քրդական ինքնավարությունում նավթային երկու խողովակաշարէ կառուցվում: Ամենայն հավանականությամբ, դրանցից մեկով հում նավթ կարտահանվի Իրան»,- հայտնել է Սաֆին Դիզային:

Նա նաև տեղեկացրել է, որ Էրբիլից Թեհրան է մեկնել հատուկ հանձնաժողով, որին հաջողվել է պայմանավորվել, որպեսզի նավթը գազով փոխանակվի:

Ուշագրավ է, որ քրդական ինքնավարությունը, առանց Իրաքի կենտրոնական կառավարության համաձայնության, Թուրքիա է արտահանել ավելի քան 1 մլն բարել նավթ, ինչը հարուցել է իրաքյան կառավարության բողոքը:

Բաղդադը հայտարարել է, որ դատի է տալու Թուրքիային, որը նպաստում է իրաքյան նավթի մաքսանենգ ճանապարհով արտահանմանը:

Այս մասին տեղեկացնում է իրանական «ԻՍՆԱ» լրատվական գործակալությունը:

Tags: , , ,