Այսօր՝ հունիսի 7-ին, Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն ընդունեց հատուկ կարիքավորների խնդիրներով զբաղվող «Ագաթ» կենտրոնի, MIUSA ամերիկյան կազմակերպութան և «Փյունիկ» միության ներկայացուցիչներին, որոնք Գյումրիում էին «Սպորտը հանուն հաջողության» ծրագրի շրջանականերում:
Քաղաքապետը նախ ողջունեց Գյումրի ժամանած հյուրերին և շնորհակալություն հայտնեց քաղաքի հատուկ կարիքներ ունեցող անցած ցուցաբերվող նյութական և բարոյական հսկայական աջակցության համար, ինչպես նաև կարևորեց հաշմանդամ երիտասարդների ներգրավումը սպորտային կյանքում, ինչի ուղղությամբ արդեն իսկ արված են գործնական քայլեր:
Պատասխան խոսքում հյուրերը շնորհակալություն հայտնեցին քաղաքապետին ընդունելության և իրենց ծրագրերին օժանդակելու պատրաստակամության համար, ապա ներկայացրին հաշմանդամություն ունեցող անձանց տարբեր սպորտաձևերում ներգրավվելու ամերիկյան փորձը և դրանց հնարավոր ներգրավումը Հայաստանում: Բանախոսները տեղեկացրին նաև, որ այդ նպատակի համար հաշմանդամային սպորտի յոթ մասնագետներ ԱՄՆ-ից արդեն իսկ ժամանել են Հայաստան: Տեղեկացվեց նաև, որ սեպտեմբերի 17-28-ը Հայաստանյանից 10 հոգանոց պատվիրակություն կմեկնի ԱՄՆ փորձի փոխանակման նպատակով:
Հանդիպման ավարտին կողմերը փոխանակվեցին հուշանվերներով:
Tags: ծրագիր, Հատուկ կարիքավորների սպորտ, փորձի փոխանակում
