Բաքվում կարելի է գնել և վաճառել ամեն ինչ, ու ինչքան էլ որ սարսափելի չի հնչում` նույնիսկ մարդու օրգաններ:
Սոցիալական ցանցերի օգտատերերը ակտիվորեն տարածում են հայտարարության լուսանկարը, որի հետ քաղաքի բնակիչները բախվել են հունիսի 7-ին, հաղորդում է “Մինվալ” կայքը:
“Գարա-Գարաև” մետրոյի կայարանի ելքի մոտ երկու հայտարարություն է կախված: Առաջինը՝ “Վաճառվում է երիկամ, առաջին խումբ՝ 40 հազար մանաթ (մոտ 48.000 դոլար)” գրությամբ, երկրորդը՝ “Վաճառվում է երիկամ, երկրորդ խումբ՝ 50 հազար մանաթ (մոտ 60.000 դոլար)”:
Ընդ որում, երկու հայտարարության մեջ տարբեր բջջային համարներ են նշված:
