Ադրբեջանցի զինյալները Սիրիայում պատռում են անձնագրերը

2Սիրիայում կռվող ադրբեջանցի զինյալները զանգվածաբար պատռում են Ադրբեջանի պետական մարմինների կողմից տրամադրված իրենց անձնագրերը։ Սոցցանցերում տարածված կադրերում տեսանելի են կտրտված ադրբեջանական անձնագրեր։ Լուսանկարը տեղադրվել է զինյալ Յահիա ալ Ազերիի անձնական էջում, հաղորդում է “Հագին” լրատվական կայքը:

Հաղորդվում է, որ Յահիա ալ Ազերին Սիրիայում կռվող ադրբեջանցիների հրամանատարն է եղել և սպանվել է որոշ ժամանակ առաջ։ Ենթադրվում է, որ ներկայում նրա անձնական էջն օգտագործում է կինը։

Ըստ կայքի մեկնաբանության՝ ադրբեջանական անձնագրերի ցուցադրական ոչնչացումը խոսում է այն մասին, որ ծայրահեղական իսլամիստները չեն ճանաչում Ադրբեջանը և հրաժարվում են քաղաքացիությունից՝ ցուցադրելով իրենց թշնամական վերաբերմունքն այդ երկրի հանդեպ:

Tags: ,