ՕԵԿ խմբակցության անդամ Հովհաննես Մարգարյանը խորհրդարանում բարձրացրեց վերջին շրջանում լուրջ մտահոգության տեղիք տված էլեկտրաեներգիայի սակագնի հնարավոր բարձրացման հարցը:
Նկատի ունենալով հարցի կարևորությունը՝ մասնավորապես կապված դրա հետևանքով մի շարք ապրանքների գների բարձրացման հետ, ՕԵԿ-ական անդամն առաջարկեց այս թեմայի շուրջ համապատասխան հանձնաժողովների կողմից կազմակերպել խորհրդարանական լսումներ:
Գալուստ Սահակյանը հայտնեց, որ արդեն պայմանավորվածություն կա ԱԺ տնտեսական հանձնաժողովի հետ այդ հարցը խորհրդարանում քննարկելու վերաբերյալ, ուստի լսումներ կկազմակերպվեն:
Tags: Ազգային ժողով, էլեկտրաեներգիայի սակագին, Հովհաննես Մարգարյան