Անհետացած մալազիական ինքնաթիռի մասին տեղեկություն հայտնողին 5 մլն դոլար են խոստացել

125-390x290Ավստրալացի գործարար Իթան Հանտը Malaysia Airlines-ի մասին տեղեկության համար 5 մլն դոլար է խոստացել:

«Մենք կարծում ենք, որ արևմուտքի երկրները որոշակի տեղեկություն ունեն տվյալ ինքնաթիռի  ո նրա ճակատագրի մասին: Չի բացառվում, որ նրանց աշխատակիցների մեջ գտնվի մեկը, որը պատրաստ կլինի համապատասխան տեղեկություն տրամադրել մեծ դրամական պարգևավճարի դիմաց»,-ասել է նա:

Հանտն արդեն դրամական միջոցներ է  հավաքում մասսայական համացանցային տիրույթի միջոցով: Նրա խոսքով, անհրաժեշտ գումարը կհավաքվի 2 շաբաթում: Ավելի վաղ անհետացած ինքնաթիռի ուղևորների ընտանիքները 3 մլն դոլար են խոստացել ինքնաթիռի ճակատագրի մասին տեղեկության համար:

Նրանք  գումար հավաքելու իրենց քարոզարշավն են սկսել  Indiegogo կայքում: Այնտեղ նվազագույն    վճարը 5 դոլար է: Հարազատները կարծում են, որ իշխանությունները թաքցնում են որոնողական օպերացիայի արդյունքները, դրա համար էլ մասնավոր դետեկտիվներին են 2 մլն դոլար խոստացել կատարվածի նոր վարկածների համար:

Անկախ

Tags: , ,