Օբաման կատակել է Էրդողանի հետ՝ «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»

katakԹուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանը և ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման երեկ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպումից հետո մամլո ասուլիս էին տվել նախագահական նստավայրի այգում, որի ընթացքում սկսել էր անձրև տեղալ: Ահա չինական մամուլը ասուլիսի մասին իր հոդվածում կենտրոնացել է հովանոցների օգտագործման փաստի վրա՝ վեր հանելով նախագահ Օբամայի արած սրամիտ կատակը:

Ինչպես հաղորդում է «Doğan» լրատվական գործակալությունը՝ չինական կոմունիստական կուսակցության տպագիր օրգանը հանդիսացող «Huanqiu» թերթը Օբամայի և Էրդողանի հանդիպման մասին հոդվածում ընդհանրապես չի անդրադարձել ասուլիսի ժամանակ արծարծված հարցերին: Չինական թերթը միայն նշել է, որ հազվադեպ՝ հատուկ հյուրերի համար բացվող Վարդերի պարտեզում երկու երկրների առաջնորդների ասուլիսի ժամանակ անակնկալ անձրև է սկսել: Նախագահ Օբաման էլ իր ծառայողներին խնդրել է հովանոցներ պահել՝ կատակելով. «Ես փոխնորդ հագուստ ունեմ, իսկ մեր վարչապետը՝ չգիտեմ»:

Tags: