Բրազիլական ֆուտբոլի պատմությունը ֆուտբոլի լավագույն ազգերից մեկի մասին է: Բրազիլիան տվել է աներևակայելի տաղանդավոր խաղացողներ: Ֆուտբոլի յուրաքանչյուր երկրպագու սիրում է ըմբոշխնել այս ազգի ֆուտբոլը:
Բրազիլիայի ֆուտբոլի պատմությունը սկսվում է 19-րդ դարի վերջում, երբ այս սպորտաձը բրազիլացիների համար բացահայտեց այնտեղ գտնվող մի անգլիացի:
1888թ.-ին Բրազիլիայի առաջին ֆուտբոլային թիմը ձևավորվեց Սան Պաուլո քաղաքում, սակայն թիմը կազմված էր միայն անգլիացիներից:
Իսկ Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականը իր առաջին խաղը խաղաց 1914թ.-ին:
Չնայած այս ամենին՝ շատերը Բրազիլիայի ֆուտբոլի պատմության մեկնարկը համարում են 1930թ.-ը, երբ բրազիլացիներն առաջին անգամ հանդես եկան Աշխարհի գավաթի խաղերում:
Չնայած նրան, որ բրազիլացիները Գավաթի առաջին փուլերից դուրս մնացին, այս սպորտաձևը գրավեց հանրության ուշադրությունը:
Նոր սպորտաձևում բրազիլացիների տաղանդը կայծակնային աճում էր ու կատարելագործվում խաղից-խաղ:
Սակայն, Բրացիլիայի ֆուտբոլի պատմության մեջ հավանաբար ամենամեծ իրադարձությունը Պելե անունով ֆուտբոլիսի ի հայտ գալն էր:
Պելեն Բրազիլիայի ազգային հավաքականն ուղեկցեց անընմեջ 2 անգամ Գավաթի հաղթանակի 1958 և 1962թթ.-ին, նաև թիմին մղեց հաղթանակի 1970թ.-ին: Ցավոք, Պելեի ու նրա մի քանի այլ խաղընկերների թոշակի գնալուց հետո, Բրազիլիան պայքարում էր պահելու իր տեղը ֆուտբոլի աշխարհում:
Նրանք լավ հանդես եկան Աշխարհի գավաթի որոշ խաղերում և թիմը դրաձել էր աշխարհի ամենահայտնի ֆուտբոլիստների աստղաբույլ, սակայն հավաքականը չկարողացավ գլխավորել մրցաշարը: Բրազիլիայի հավաքականը Աշխարհի գավաթի խաղերում առաջին տեղը զբաղեցրեց մեկ անգամ ևս՝ 1994թ.-ին:
Սա Բրազիլիայի ազգային հավաքականին կրկին հույս ներշնչեց, և թեև հաջորդ անգամ ևս հաղթանակ չտարան, նրանք ամեն դեպում առաջիններից էին:
Եվ թեև Բրազիլիան չկարողացավ հաղթել նաև 2006 և 2010 թթ.-ի, նրանք, միևնույնն է, շարունակում են դիտվել աշխարհի լավագույն ֆուտբոլային ազգերից մեկը: Այս սպորտն այժմ դարձել է բրազիլական մշակույթի մեծ մասը:
Այս տարի էլ ֆուտբոլի աշխարհի 20-րդ առաջնությունն է տեղի ունենալու, որի եզրափակիչ մրցաշարը կանցկացվի հունիսի 12-ից հուլիսի 13-ը Բրազիլիայում։ Մեկնարկային հանդիպումը կանցկացվի Սան Պաուլուում, իսկ եզրափակիչ հանդիպումը՝ Ռիո դը Ժանեյրոյի «Մարականա» մարզադաշտում։ Առաջնության հաղթողը կմասնակցի Կոնֆեդերացիաների գավաթ 2017-ին, որը կանցկացվի Ռուսաստանում։
Իսկ լուսանկարներն արտացոլում էին բրազիլացիների մեծ սերը գեղեցիկ ֆուտբոլի նկատմամբ:
Tags: Բրազիլիա, պատմություն, ֆուտբոլ, ֆուտբոլի աշխարհի առաջնություն







