Սփյուռքահայ ուսանողների թիվը աճում է. Սամվել Մկոյան

spyurqahay-1024x913«2013-2014  ուսումնական տարվա տվյալներով Հայաստանում ուսում է ստանում շուրջ 4400 սփյուռքահայ ուսանող. այս թիվը աճելու միտում ունի. 2010-11 ուստարում այդ թիվը կազմել էր 3400 ուղանող»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց «Սփյուռքահայ ուսանողների խորհուրդ»-ի նախագահ Սամվել Մկոյանը։

Այդ ուսանողների 90 տոկոսը սովորում է Երևանում։ Այլ ուսանողներ, հիմնականում Ջավախքից ժամանածները, նախընտրում են ուսումը Գյումրիում։

Սամվել Մկոյանը նշեց, որ իրենց կազմակերպությունը քայլեր է ձեռնարկում այլ երկրներից ժամանած հայ երիտասարդներին հայկական միջավայրը ծանոթացնելու համար. «Քննաշրջանի ընթացքում փորձում ենք հոգեբանական դասեր անել, որպեսզի դրանց միջոցով ուսանողներն ավելի արդյունավետ պարապեն ու բարձր գնահատական ստանան: Մշակութային միջոցառումներ ենք անցկացնում։ Երիտասարդները և պատանիները այցելում են մշակութային օջախներ: Իրավական հանձնաժողով ունենք, որն աջակցություն է ուսանողներին համալսարանում խնդիրներ ունենալու դեպքում»։

Այս տարի սփյուռքահայ դիմորդները պետական բուհեր կարող են դիմել հուլիսի 7-ից օգոստոսի 23-ը։  Երիտասարդները գալով Հայաստան ցանկանում են առաջատար բուհեր ընդունվել, ինչը միշտ չէ, որ հասանելի է նրանց համար. « Նրանք վճարում են երեսուն և հիսուն տոկոս ավելի, քան տեղացի ուսանողները, ինչը լուրջ խնդիր է , քանի որ նրանք՝ իրենց օտարի պես վարվելու տպավորություն են ստանում: Եթե սփյուռքի բաժնով են ընդունվում, ապա վարձերն ավելի բարձր են, իսկ ընդունելությունը՝ հեշտ: Ընդհանուր քննություններին մասնակցելը այնքան էլ իրատեսական չէ, քանի որ դրսից եկած ուսանողը, որը գուցե հայկական դպրոցում չի սովորել, օրինակ, Հայոց լեզվի կամ պատմության առումով մրցունակ չէ այն դիմորդների հետ, ովքեր հայաստանյան դպրոցներում են սովորել»,- նշեց նա:

Սամվել Մկոյանը հավելեց, որ վերջին իրադարձություններից հետո սիրիահայ ուսանողներին որոշակի հնարավորություններ են տրվում կրթության և գիտության նախարարության կողմից. «Անցած տարի 50 տոկոսով զեղչվում էր նախապատրաստական կուրսի վարձը, իսկ ընդունվելուց հետո վճարում էին նախորդ՝ չբարձրացած գներով»,- ասաց նա:

 Անկախ

Tags: ,