Մորը սպանած որդին ձերբակալված է

ձերբակալությունՀունիսի 7-ին, ժամը 20.05-ին, շտապօգնության ենթակայանից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց փողոցի 25/27 շենքի բնակարաններից մեկում մոտ 64 տարեկան կին կա` ուշագնաց վիճակում:
Մեկնած օպերատիվ խումբը բնակարանի լոգարանում` ջրով լի վաննայում, հագուստներով, հայտնաբերել է 1949 թ. ծնված Ալվինա Դարբինյանի դիակը` շրթունքի ձախակողմյան հատվածի վնասվածքով:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Շենգավիթի բաժնի և Շենգավիթի քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հունիսի 7-ին, ժամը 19.30-ից 20.00-ն ընկած ժամանակահատվածում, 1969 թ. ծնված Սամվել Դարբինյանը, տանը, վիճաբանության ժամանակ բռունցքներով գլխին հարվածելով և հատակին գցելով, սպանել է մորը` Ա. Դարբինյանին, այնուհետև դին տեղավորել լոգարան, ջրով լցված վաննայի մեջ:
Հունիսի 7-ին, ժամը 20.40-ին, Ս. Դարբինյանը բերման է ենթարկվել բաժին և տվել խոստովանական ցուցմունք:
Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Սամվել Դարբինյանը ձերբակալված է:
Կատարվում է նախաքննություն:

Անկախ

Tags: ,