Պակիստանի թալիբանները ստանձնել են երկրի ամենամեծ օդնավակայանի վրա ժամեր տևած հարձակման պատասխանատվությունը:
Պակիստանի թալիբանների առաջնորդը անհայտ վայրից հայտնել է, որ Կարաչիի Ջինա միջազգային օդանավակայանի վրա իրականացված հարձակումը վրեժխնդրություն է եղել նախկին առաջնորդի սպանության համար:
Թալիբանների առաջնորդը նշել է, որ այլ հարձակումներ ևս կլինեն:
Կիրակի ուշ գիշերը հրազենով, ռումբերով զինված զինյալները ներխուժել են օդանավակայանի բեռների գոտի:
Հարձակումը տևել է հինգ ժամ:
Հարձակման ընթացքում զոհվել է 28 մարդ՝ ներառյալ օդանավակայանի անվտանգության ութ անդամներ, Պակիստանի միջազգային ավիաուղիների երկու աշխատակից և մեկ թափառաշրջիկ, վիրավորվել է 24 մարդ:
Բոլոր 10 զինյալները սպանվել են:
Հարձակման ընթացքում կառույցը հրդեհվել է, սակայն ինքնաթիռները չեն վնասվել:
Tags: Պակիստան, օդանավակայան