Ճապոնացի գիտնականներին հաջողվել է սինթեզել մի հոտ, որը վախեցնում է մկներին ու կրծողներին` տագնապալի նոպա առաջացնում:
Գիտնական ամուսիններն Օսակա քաղաքից, 7-ամյա ուսումնասիրւթյուններից հետո սինթեզել են հոտ, որը վախի նոպա է առաջացնում կրծողների մոտ: 2007-ին մասնագետները, ուսումնասիրելով հոտոտելու ընթացքում մկների նյարդային ազդակի փոխանցման պրոցեսը, համապատասխան գենոմի մանիպուլյացիայի արդյունքում հասան նրան, որ մկները թշնամու ` կատուների մոտենալու հետ դադարեցին վախենալ: Այդ բացահայտումը մեծ արձագանք գտավ գիտական շրջաններում, քանի որ դրանով ապացուցվեց, որ բնական թշնամիների նկատմամբ վախի զգացողությունը բնածին է ու փոխանցվում է ժառանգաբար:
Դրանից հետո, գիտնականները տարբեր հոտերով բազմաթիվ փորձեր կատարեցին այնքան ժամանակ, մինչև նրանց հաջողվեց սինթեզել վախ առաջացնող հոտ:
Գիտնականների կարծիքով, կենդանին չի կարող ազատվել վախից` սովորելով իր թշնամու հոտին: Այդպիսով, ստեղծված միջոցը տանտիրոջը կազատի նույն հարկի տակ կրծողների հետ համակեցությունից:
Tags: կրծողներ, ուսումնասիրություն