Իրանն ու Թուրքիան ընդլայնում են երկկողմ տնտեսական հարաբերությունները

ruhani gul Իրանի նախագահ Հասան Ռուհանին այսօր Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլի հրավերով պաշտոնական այցով գտնվում է Անկարայում: Վերջին անգամ Իրանի նախագահը Թուրքիա էր այցելել 18 տարի առաջ: 1996 թվականին Հաշեմի Ռաֆսանջանին հանդիպել էր Սուլեյման Դեմիրելի հետ: Չանքայա նախագահական նստավայրում Ռուհանիին դիմավորեր է Աբդուլահ Գյուլը, փոխվարչապետ Ալի Բաբաջանը, արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, էկոնոմիկայի նախարար Նիհատ Զեյբեքչին և մի շարք այլ նախարարներ:

«Անադոլու» գործակալության հաղորդմամբ՝ երկու նախագահները քննարկել են երկկողմ տնտեսական հարաբերությունների բարելավումն ու առևտրի ընդլայնումը: «Մենք համաձայնության եկանք մեր երկրները միավորելու երկաթգծով»,-նշել է Ռուհանին՝ կարծիք հայտնելով, որ նման քայլը կարող է կապել Պարսից ու Օմանի ծոցերը Սև ծովի հետ և նպաստել երկու երկրների տնտեսական հարաբերությունների ընդլայնմանն ու տարածաշրջանի զարգացմանը: Կողմերը քննարկել են նաև համագործակցությունը կրթության ոլորտում, ինչպես նաև միջուկային ծրագրի նկատմամբ նույնպիսի վերաբերմունքը: Արդյունքում Իրանի և Թուրքիայի միջև տարբեր բնագավառներում համագործակցության վերաբերյալ 10 համաձայնագիր է ստորագրվել:

Նշենք, որ Ռուհանին Թուրքիայում է գտնվում երկօրյա այցով: Վաղը կշարունակվեն Իրանի նախագահի և նրան ուղեկցող պատվիրակության պաշտոնական հանդիպումները:

Անկախ

 

Tags: ,