Ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանը ստեղծել է Բռնաճնշումների հակազդեցության կենտրոն

4 (1)“Խաղաղության և ժողովրդավարության” ինստիտուտի տնօրեն, Ֆրանսիայի Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ, իրավապաշտպան Լեյլա Յունուսը Բռնաճնշումների հակազդեցության կենտրոն է ստեղծել:

Այս մասին հունիսի 9-ին` մամլո ասուլիսի ընթացքում, հայտարարել է Յունուսը` կենտրոնի ստեղծումը պայմանավորելով “Ադրբեջանում գործող իրավապաշտպան համակարագի անպիտանելիությամբ”, հաղորդում է ադրբեջանական “Կոնտակտ” լրատվական կայքը:

Նրա խոսքով, չնայած իրավապաշտպանների գործունեությանը, Ադրբեջանում տարեցտարի  ավելանում է քաղբանտարկյալների թիվը, և այն ներկայում 130 է:

Նա իր ստեղծած կենտրոնի ռազմավարություն է հայտարարել կառավարության ճնշումներին չենթարկվելը:

Նա նախկին քաղբանտարկյալներին, ինչպես նաև ներկայիս քաղբանտարկյալների ընտանիքներին կոչ է արել անդամագրվել կենտրոնին:

Յունուսը կենտրոնի կոնկրետ մարտավարությունը առավել մանրամասն կներկայացնի հունիսի 11-ին:

Հիշեցնենք, որ ապրիլի 28-ին ադրբեջանական իշխանությունները Լեյլա Յունուսին և նրա ամուսնուն արգելել են Բաքվի օդանավակայանից թռիչք կատարել, նրանցից խլել են անձնագրերը և 24-ժամյա տանջանքների են ենթարկել, ինչի հետևանքով Արիֆ Յունուսը հոսպիտալացվել է: Դատախազությունը հետագայում նրանց ճանաչել է որպես վկաներ`ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադըրովի գործով, ով մեղադրվում է Հայաստանի օգտին լրտեսության համար: Նրանց անձնագրերը մինչ օրս չեն վերադարձրել:

 

 Անկախ

Tags: ,